Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Love radio
Վայրը՝ Արդեն թատրոն (Լուսինյանց փ․ 2)
Ժամը՝ 21:00
Գինը՝ 3000 դրամ
Կատարման լեզուն՝ անգլերեն` հայերեն և ռուսերեն ենթագրերով
1955 թվականին Ռադիո Երևանով սկսվեց քրդերեն հեռարձակում։ Ամենօրյա եթերը լսում էին Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում։ Այն իրավիճակում, երբ քրդական մշակույթը կանգնած էր ոչնչացման եզրին, Ռադիո Երևանը շատ ունկնդիրների համար դարձավ երգերի, ռադիոպիեսների և մայրենի լեզվի համար հազվագյուտ անվտանգ ձայնային տարածք։ Ինչպես ասում էին քրդերը՝ «Ռադիո Երևանը տան հոտն ուներ»։
LOVE RADIO ներկայացումը վերադառնում է այդ պատմությանը՝ հարց բարձրացնելով այն մասին, թե ինչ կարող է նշանակել համերաշխության ռադիոն մեր օրերում։ Ներկայացման կենտրոնում երկու ժամանակակից երիտասարդ հերոսներ են, որոնք որոշում են բացել սեփական ռադիոկայանը։ Նրանց ռադիոն ոչ թե նոստալգիկ ժեստ է, այլ հակառակ մոդել՝ թվային դաշտում չտեսնված արագությամբ ու մասշտաբով տարածվող ատելության խոսքին դիմակայելու ձև։ LOVE RADIO-ն փորձարկում է ուրիշ եթերի հնարավորությունը՝ այնպիսի եթերի, որը պահպանում է մտերմությունը, խոցելիությունը և մարդկային կապը մի աշխարհում, որը ողողված է պրոպագանդայով ու ռեսենտիմենտով։
Կատարողներ՝ Մարալ Գասպարյան, Մանվել Սարգսյան
Հեղինակ՝ Ալեքսանդր Պլոտնիկով