Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
KUSS ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ
Նոյեմբերի 29| 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
«Միքայել Հախնազարյանը հրավիրում է» հոբելյանական համերգաշարի առաջին երեկոյին Ֆիլհարմոնիան կհյուրընկալի գերմանական KUSS լարային քառյակին, որի կազմում Միքայել Հախնազարյանը հանդես է գալիս 2008 թվականից։
Համաշխարհային ճանաչում վայելող քառյակը ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Վիեննայի Մուզիկֆերայնը։ Գերմանական «OPUS KLASSIK» մրցանակին արժանացած համույթի նշանակալի ձայնագրություններից է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը։
Երևանյան համերգի ծրագրում՝
Յոզեֆ Հայդն – Լարային քառյակ սոլ մաժոր, երկ 77, թիվ 1
Լյուդվիգ վան Բեթհովեն – «Մեծ ֆուգա» սի բեմոլ մաժոր, երկ 133
Ֆրանց Շուբերտ – Լարային քառյակ սոլ մաժոր, D 887