Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
 
        
            Ձեր տեղը հերթում: 
            Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
        
 
        Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում համեցե՛ք խաչատրյանական երաժշտության երեկոյի՝ վայելելու հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետների սյուիտներից։
Երեկոյի ընթացքում կհնչի Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը՝ Դենիս Կոժուխինի կատարմամբ։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
- Սերգեյ Պրոկոֆև. Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 սոլ մինոր, երկ 16 (35ր)
Ընդմիջում
- Արամ Խաչատրյան․ Հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից (29ր)
- Արամ Խաչատրյան․ Հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից (9ր)
—————————
Մենակատար՝ Դենիս Կոժուխին (դաշնամուր):
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Դեկտեմբերի 17 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։