Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Վաճառքը դադարեց
Համշենական Meluses խմբի համերգը Երևանում
Համշենական Meluses խմբի համերգը Երևանում
geo Hard Rock Cafe Yerevan
date 04.05.2024 20:30
price Գինը սկսած -

Ի՞նչ գիտենք Արարատից այն կողմ գտնվող հողերի մասին։ Ի՞նչ է այսօր Համշենը մեզ համար։ Ովքե՞ր են համշենահայերը։ Որտե՞ղ են նրանք ապրում? Ինչպե՞ս է պահպանվում նրանց մշակութային ժառանգությունը:

Ուզում ենք անդրադարձ կատարել մեր տարածաշրջանի հարուստ պատմության քիչ հայտնի հատվածին, որը ներկայացնում են Համշենն ու համշենահայերը։ Համշենի կորուսյալ աշխարհի դռները բացելու համար մենք սկսում ենք երաժշտական ավանդույթից, որը կդառնա ոչ միայն մշակութային իրադարձություն, այլև իսկական նվեր որակյալ ժողովրդական և ռոք երաժշտությունը գնահատողների համար:

Համշենական «Մելուսես» խմբի պատմական այցը Երևան նախ և առաջ հնարավորություն է նորովի խորասուզվելու իրենց ինքնության մեջ։

Պահպանված ամենահին բարբառը լսելը, որն, ըստ ականավոր ակադեմիկոս և լեզվաբան Ջահուկյանի, ավելի հին է, քան ինքը՝ գրաբարը (հին հայերենը), հնարավորություն է, որ չի ընձեռվում ո՛չ միայն ամեն օր, այլև նույնիսկ ամեն տարի։

Խմբի ստեղծագործությունները միլիոնավոր դիտումներ են հավաքում հայտնի հարթակներում, բայց դրանցից ամենասիրվածը թերևս «Գարմի աղջիկն» է։

Համոզված ենք, որ այս համերգը կդառնա Համշենի, Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի երաժշտական մշակույթի ժառանգությանը ծանոթանալու սկիզբը։

Ապագայի ուղին դրվում է ինքնաճանաչողության միջոցով, ուրեմն՝ կտեսնվե՛նք Hard Rock-ում: