Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
«Գործարար ատյան». բիզնես հմտությունների զարգացում դատական ձևաչափով
«Գործարար ատյան». բիզնես հմտությունների զարգացում դատական ձևաչափով
geo ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՎԱՆ, Տիգրան Մեծ 80, Երևան
date 03.10.2025 17:00
price Գինը սկսած - 5 000,00 ֏
Գնել տոմսեր

⚖ Հայաստանում մեկնարկում է բացառիկ ձևաչափով նոր նախագիծ՝ բիզնես հմտությունների զարգացում դատական ատյանի ձևաչափով։

📌 Առաջին «դատական գործի» թեման է․ «Ժողովների արդյունավետությունը բիզնես միջավայրում»։

🖇 Դատավարության ընթացքում կգործեն երեք կողմեր․
 • Մեղադրող կողմը՝ կներկայացնի այն փաստարկները, թե ինչու են ժողովները հաճախ անարդյունավետ և վնասակար բիզնեսի համար,
 • Պաշտպան կողմը՝ կպաշտպանի ժողովների անհրաժեշտությունը և կներկայացնի դրանց արդյունավետ կազմակերպման օրինակներ,
 • Դատավորը՝ կկառավարի ամբողջ գործընթացը, կլսի կողմերի փաստարկները և կուղղորդի մասնակիցներին դեպի հավասարակշռված ու հիմնավոր «վճիռ»։

👨‍⚖ Գործարար ատյանը վարելու են ոլորտի առաջատար փորձագետներ Գևորգ Պողոսյանը, Սամվել Գևորգյանը և Նարեկ Ալեքսանյանը։

🤝 Բացի դրանից` դատական նիստի «դահլիճում» հրավիրված կլինեն նաև բիզնես ոլորտի հատուկ հյուրեր։ Նեթվորքինգի հատվածում դուք հնարավորություն կունենաք անմիջապես շփվել նրանց հետ, ծանոթանալ փորձի ու գաղափարների փոխանակման միջոցով։

📈 Գործին կարող են «մասնակից» դառնալ բիզնես ոլորտի ներկայացուցիչները, ստարտափերներն ու բոլոր հետաքրքրված անձինք։ Դատավարության «մեթոդաբանությունը» հնարավորություն կտա ձեռք բերել արժեքավոր և կիրառելի գիտելիքներ, որոնք կօգնեն բիզնես գործունեությունը դարձնել առավել արդյունավետ։

🎟 Մեկնարկային հատուկ առաջարկ․
Առաջին «նիստին» մասնակցելու տոմսերը հասանելի են բացառիկ 50% զեղչով․ 10,000 դրամի փոխարեն ընդամենը 5,000 դրամ։

⚠ Տեղերի քանակը սահմանափակ է։
Ձեռք բերեք ձեր` «դահլիճ մուտքի իրավունքը»: