Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

«Ավետիս» լարային քառյակ
«Ավետիս» լարային քառյակ
geo Nikogosyan cultural foundation
date 26.04.2024 19:00
price Գինը սկսած - 4 000,00 ֏

📣 Ապրիլի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի համերգը։ 🎻

✨«Ավետիս» լարային քառյակը Հայաստանում հիմնված նորաստեղծ անսամբլ է։ Այն կազմված է կամերային երաժշտության ասպարեզում մեծ փորձ ունեցող չորս տաղանդավոր երաժիշտներից, որոնցից երեքը՝ երկրորդ ջութակ Կարմեն Թոսունյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը և թավջութակահար Միքայել Նավասարդյանը, առաջատար դիրքեր են զբաղեցնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Առաջին ջութակ Անուշ Նիկողոսյանը բեղուն համերգային գործունեության պատմություն ունի՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ 
🎶2023 թվականին, երկար տարիների համագործակցությունից հետո, երաժիշտները պաշտոնապես հիմնեցին քառյակը՝ ընտրելով «Ավետիս» (լավ լուր) անունը: Քառյակի հիմնական առաքելությունն է Հայաստանում ներկայացնել լարային քառյակի երգացանկը և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ամբողջ աշխարհում։ Բացի դրանից, նրանք կատարում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և ակտիվորեն համագործակցում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ՝ նրանց մեջ սեր սերմանելով դասական երաժշտության հանդեպ: Պարբերաբար այցելելով Հայաստանի տարբեր մարզեր ու դպրոցներ՝  նրանք ձգտում են փոխանցել դասական երաժշտական կրթության և կատարողականության բերկրանքն ու կարևորությունը։


📆 Ապրիլի 26
⏱Ժամը 19։00
📍Սարյան 19-21
 ☎ +374 91 844241 
🎫Տոմսի արժեքը՝ 8000 AMD

Ծրագրում՝ 
🎻Բորոդին - Լարային քառյակ №2
🎻Կոմիտաս-Ասլամազյան - «Մանրանվագներ»
🎻 Արվո Պյարտ - «Da Pacem Domine»