Hang tight – this event is 🔥!
Your queue position:
Next update in: 30 seconds
«ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ»
1981 թվականին ԱՍԱԼԱ-ի՝ հայ գաղտնի բանակի 4 մահապարտ անդամներ Փարիզում գրավում են թուրքական հյուպատոսարանը։ Բանակցություններից հետո նրանք հանձնվում են իշխանություններին, պայմանով, որ իրենց դատը տեղի ունենա բաց և հրապարակային։ Թուրք մեղադրողները ամեն ջանք գործադրում են, որպեսզի նրանք ճանաչվեն ահաբեկիչներ։ Բայց 4 հերոս-հայ տղաների կեցվածքը և նրանց դատապաշտպան, հայտնի փաստաբան Պատրիկ Դևեճյանի խոսքը, թե դատարանին, թե ամբողջ աշխարհին ապացուցում են, որ նրանք պահանջատեր են և 1915 թվականին տեղի ունեցածը ոչ միայն մեր երկրի մեծ մասի կորուստն էր և ողբերգությունը, այլ ցեղասպանություն։
Ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին և նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին։ Ներկայացումը առ այսօր բեմ է բարձրացվել 100 անգամ։ «Փարիզյան դատավճիռ» բեմադրության ասելիքը մեծ արձագանք ունի մանավանդ հայրենասեր երիտասարդության շրջանում։
Դատավոր - Հրաչյա Հարությունյան
Պատրիկ Դևեճյան - Նարեկ Քթոյան
Պիեր Դյուվալ - Արմեն Բարսեղյան
Վազգեն Սիսլյան - Գրիգոր Խաչատրյան
Արամ Բասմաջյան - Արմեն Մեսրոբյան
Գևորգ Գյուզելյան - Լևոն Հախվերդյան
Հակոբ Ջուլֆայան - Նիկոլայ Ավետիսյան
Դասախոս - Գրիգոր Գաբրիելյան
Մելինե Մանուշյան - Գոհար Իգիտյան
Վարդան Ալթունյան - Ռոբերտ Հարությունյան
Արա Գևորգյան
Իվ Տերնոն - Վլադիմիր Մսրյան
Քննիչ - Վահագն Գալստյան
Պրոֆեսոր Աթայով - Կարեն Միրիջանյան
Ժան Պիեր Ձագոյան - Գագիկ Մկրտչյան
Բանտի վերակացու - Էդուարդ Գասպարյան
Գևորգյան - Նարեկ Մարտիրոսյան
Հասմիկ - Լիդյա Գրիգորյան
Մարիամ Ադամյան
Թուրք - Ռոբերտ Զախարյան
Հակոբիկ - Լեո Նահապետյան
Ոստիկան - Վահագն Սամվելյան